26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վաղը կվճռվի Բաբայանի «ճակատագիրը»

Այսօր` փետրվարի 26 Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի բողոքի գործով դատական նիստը։

Նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը հայտնեց, որ վճիռը կկարդա վաղը` փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաեւ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ փոխադրելու։

Առաջին ատյանի դատարանի վճռով Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ