05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հանդիպել են արտգործնախարարները

Հունվարի 20-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը։

      Հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները եւ այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները:

      Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամփոփել են 2013 թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու ուղղությամբ իրականացված քայլերը, արծարծել են Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը։

     Հայաստանի հետ սամանին եւ Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքների համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը անդրադարձել են այս գիշեր Ղարաբաղի հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերին, որը հանգեցրել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մահվան։ Նախարարները ադրբեջանական կողմի այս հարձակումները գնահատել են որպես սադրիչ եւ անպատասխանատու քաղաքականության հերթական դրսեւորում  եւ այս շաբաթ ծրագրված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները խանգարելու փորձ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ