21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Միտինգի մեխը Նաիրա Զոհրաբյանի թանկարժեք մուշտակն էր

Ամերիկահայ Համլետ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հունվարի 18-ին Ազատության հրապարակում կայացած  հանրահաքին:

“Նայեցի միտինգի տեսագրությունը: Տպավորությունս ծանր է այն տեսանկյունից որ իրոք ժողովրդի վիճակը վիճակ չի: Այս անտանելի ցրտին ու վատ եղանակին այդքան մարդ փողոց է դուրս եկել պայքարի հույսով որ մի բանով լավացնի իր կյանքի պայմանները:
Միակ արդյունքը այսօրվա այս միտինգից այն է, որ տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչները անվտանգ, առանց իրար հոշոտելու կանգնած էին հարթակում եւ նույնիսկ ելույթներ ունեցան ամեն մեկը իր հասկացողության սահմաններում եւ դրանից հետո չսկսեցին իրար քլնգել: Սա իրոք լուրջ ձեռքբերում է:

Իսկ այնուամենայնիվ, Նաիրա Զոհրաբյանի թանկարժեք մուշտակը մնաց որպես միտինգի հիմնական մեխը:

Ամերիկայում կանայք խուսափում են նման մուշտակներից իմանալով որ կենդանիների պաշտպանները հենց տեսնեն նրանց այդ մուշտակով մորթազերծ կանեն ճիշտ այնպես ինչպես մորթազերծ են արել այն խեղճ գազանիկներին որոնց մորթուց կարել են այդ մուշտակները:

Չեմ սիրում երբ մարդիկ թանկարժեք ադամանդյա քարով զարդարված մատանին մատին հագցրած մատնացույց են անում աղքատին ու խոսում նրա դարդ ու ցավից: Դա երկերեսանիություն է ու վատ բան է”,-գրել է նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ