Փհենչհան 2018․ Մեդալային վերջնահաշվարկ․ առաջատարը Նորվեգիան է
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում նախօրեին ավարտվեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։ Ավարտի օրը եւս մրցումներ տեղի ունեցան, որոնցից ամենադրամատիկը հոկեյի եզրափակիչն է։ Ռուսաստանի հավաքականն առաջին անգամ պատմության մեջ դարձավ Հոկեյի օլիմպիական չեմպիոն՝ հաղթելով Գերմանիայի հավաքականին։
Ահա թե ինչպիսին է մեդալային հաշվարկն Օլիմպիադայից հետո։
Հաղթողը Նորվեգիան է, որը նվաճեց ռեկորդային քանակով 39 մեդալ (14 ոսկի, 14 արծաթ, 11 բրոնզ): Գերմանիան եւս 14 ոսկե մեդալ նվաճեց, սակայն ընդհանուր մեդալների թվով զիջեց՝ 31 մեդալ՝ 14 ոսկե, 10 արծաթե եւ 7 բրոնզե։
Երրորդը Կանադան էր՝ 29 մեդալով՝ 11 ոսկի, 8 արծաթ, 10 բրոնզ:
Փհենչհան-2018-ում վիճարկվեց մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Մրցումներին մասնակցեցին 2925 մարզիկներ 92 երկրներից։