07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Թեժ կրքեր Բարձրագույն խորհրդում. «Հրապարակ»

«Հրապարակի» տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդի մյուս հինգ անդամների ընտրությունը, որոնք պետք է ներկայացվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից, պակաս կրքեր չի բորբոքել։

Քանի որ ԲԴԽ-ն պետք է փոխարինի Արդարադատության խորհրդին, բայց շատ ավելի մեծ լիազորություններով, շատերի համար երանելի աշխատավայր է: Իսկ քանի որ, ոմանց կարծիքով, այն դառնալու է դատական համակարգում «ասողը», իսկ գիտնական-անդամները կարող են կառավարումից դուրս գալ, ուստի իշխանությունը չի կարող թույլատրել, որ դատավորների կազմից «անցանկալի» մարդիկ հայտնվեն այնտեղ։

Ըստ այդմ՝ 5 դատավորները պետք է ընդունելի լինեն իշխանության համար, կանխատեսելի եւ կառավարելի։ Իսկ քանի որ դատարանների նախագահները չեն կարող դառնալ ԲԴԽ անդամ, ոմանք կամովին հրաժարական են տվել դատարանի նախագահի պաշտոնից, ինչպես, օրինակ, վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը, որը նշանակվել է վարչական վերաքննիչ դատարանի դատավոր։ Ընտրությունը կատարվում է Գագիկ Հարությունյանի զգոն հայացքի ներքո:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ