27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մի տգեղ բան տեղի ունեցավ»

Մարտի մեկի լսումների վերաբերյալ երեկ Գևորգ Կոստանյանն ու Նիկոլ Փաշինյանը բուռն բանավեճ ունեցան, որի կուլմինացիան անեկդոտն էր, որն ուզում էր պատմել Փաշինյանը, ինչն էլ ի վերջո արեց՝ իր սովորության համաձայն։ Սակայն դրան ի պատասխան Կոստանյանը լքեց նիստերի դահլիճը՝ կոչ անելով թատրոն չսարքել ու ամաչել նմանատիպ երանգներից։ Անկեղծ ասած՝ Կոստանյանը, հանդես գալով իշխանական դիրքերից ու պարբերաբար մարտի մեկի գործողությունները պարտակելով, իրեն շատ ավելի արժանավայել պահեց, քան Փաշինյանը։ Առհասարակ, սա խոսում է քաղաքական գործիչների ոչ միայն ցենզի, այլ նաև աշխարհընկալումների մասին։ Կա մի չգրված օրենք․ քաղաքական գործիչը երբ սկսում է անեկդոտ պատմել, դա նշանակում է, որ այլ ասելիք նա չունի, մանավանդ մարտի մեկի թեման այնպիսի ցավոտ թեմա է, որի վերաբերյալ պետք է շատ զգույշ խոսել, քանի որ այն չսպիացած վերք է Հայաստանի նորագույն պատմության համար։

Սա երևի թե այն միակ պրոբլեմատիկ կետն է, որը մինչ այսօր իր վրայից չի կարողանում մաքրել այսօրվա էլիտան, հետևաբար սրա վերաբերյալ լսումները, քննարկումները ինչքան հնարավոր է տեղի են ունենում քիչ ու սահմանափակ հաճախականությամբ, կարելի է ասել՝ առիթից առիթ։ Սակայն Փաշինյանի պահվածքը գալիս է արձանագրելու, որ, ցավոք սրտի, մարտի մեկը դարձել է ընդդիմության սովորական թամաշայի թեմաներից մեկը, որի վերաբերյալ կարելի է անեկդոտ պատմել, սա անել, նա անել։

Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանը, ով մարտի մեկին եղել է դեպքերի կիզակետում, ազնվորեն փորձել է տրամաբանական ավարտին հասցնել շարժումը, իրենից կախված ամեն ինչ արել է, որ հնարավորինս շուտ հանգուցալուծում ստանա քաղաքական այդ իրավիճակը, այսօր այն դարձրել է քաղաքական շահարկման առարկա։ Եղբայր, քեզ համար պարզ չէ՞՝ ովքեր են մարտի մեկի հեղինակները, էլ ինչո՞ւ ես լսում կազմակերպում, որ ի՞նչ անես, մի ավելորդ անգամ արձանագրե՞ս իրողությունը։ Մի խոսքով՝ շատ տհաճ դրվագ տեղի ունեցավ երեկ։

Գրիգոր Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ