27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դատավորը չդիմացավ ճնշմանը. Սեֆիլյանի գործով դատը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվեց   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես էին  գալիս պաշտպանական ճառերով:

Արդեն հայտնել ենք, որ Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը:

Արդեն հայտնել ենք, որ դատավորը դահլիճից հեռացնելու սանկցիա կիրառեց մոտ 20 մարդու վրա:

Սանկցիայի ենթարկված մի խումբ մարդիկ ամեն դեպքում  նիստերի դահլիճ վերադարձան, դատավորը նորից սանկցիա կիրառեց: Իրավիճակը սրվում էր և դատավորը հավանաբար այդ  մարդկանց նկատմամբ դահլիճում ուժ չգործադրելու համար, նիստը հետաձգեց:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ