27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պայթունավտանգ» իրավիճակ Սեֆիլյանի դատին/տեսանյութ/

Երևանի ընդհանուր իրավասոթյան դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 23-ին շարունակվում է   Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ այսօրվա նիստում ամբաստանյալների շահերի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Նախատեսված է  լսել նաև գործով ամբաստանյալների վերջին խոսքը:

Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց: Եգորյանը նշեց, որ դատարանը պետք է թույլատրի Ժիրայր Սեֆիլյանին ցուցմունք տալ: Նա միջնորդեց նաև նոր դատաքննություն սկսելու մասին որոշում կայացնել:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց Սեֆիլյանին ցուցմունք տալու հնարավորության մասին միջնորդությունը: Դատավորը հայտնեց, որ նոր դատաքննություն սկսելու մասին միջնորդություն փաստաբանը կարող է ներկայացնել միայն պաշտպանական ճառը ներկայացնելուց հետո:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը փաստաբանի վրա նախազգուշական սանկցիա կիրառեց, նշելով, որ նա վիրավորում է դատարանին:

Սա վրդովեցրեց դահլիճում գտնվող համակիրներին: Նրանք ծափահարում և բղավում էին: Մի պահ անվերահսկելի իրավիճակ ստեղծվեց: Դատավորը հրահանգեց կարգադրիչներին լռեցնել դահլիճը, սակայն իրավիճակը անվերահսկելի էր:

Արդեն հայտնել ենք, որ անցած դատական նիստին մեղադրող-դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա Սեֆիլյանի համար պահանջեց  11 տարվա ազատազրուկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ