27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սա կոչվում է պետական ահաբեկչություն. Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ «մարտի 1»-ի իրավական գնահատականը մինչև հիմա տրված չէ: Սա, ըստ նրա, անպատժելիության համակարգի մատնանիշն է: ««Մարտի 1»-ի գործողությունների հիմնական պատասխանատուն հանդիսանում է այսօրվա իշխանությունը»,-այսօր այս թեմայով «Ելքի» նախաձեռնած խորհրդարանական լսումներին հայտարարեց նա:

Ըստ նրա՝ զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, և դատախազությունը շարունակում է այդ պնդումը: «Տեղի է ունեցել զանգվածային ոճրագործություն քաղաքական ընդդիմության նկատմամբ»,-հավելեց նա:

Նա նկատեց, որ այս իրադարձությունների վերաբերյալ չկա մի միջազգային կազմակերպություն, որի անդամն է ՀՀ-ը, որում այս մասին զեկույցներ ու փաստաթղթեր ներկայացված չլինեն: «Դատախազությունն առանձնացնումէ  առանձին սպանվածների գործերն, ուսումնասիրություններ ներկայացնում, կարծես թե դրանով ամեն ինչ ավարտվելու է: Չի ավարտվում, սխալվում եք»,-ասաց Արթուր Սաքունցը: «Չկա քաղաքական կամք, ցանկություն՝ իրավական գնահատական տալու՝ իշխանության կողմից քաղաքական ընդդիմության նկատմամբ կատարված հետապնդումներին, ահաբեկչությանը: Սա կոչվում է պետական ահաբեկչություն»,-հավելեց նա:  

Սաքունցն ընդգծեց, որ քանի դեռ հաշտվում ենք «մարտի 1»-ի հանցագործությանն իրավական գնահատական չտալուն, խոցելի է նաև Ազգային ժողովը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ