21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

«Սերժ Սարգսյանն իրեն անփոխարինելի չի էլ համարում»

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը համաձայն է, որ թեև նոր Սահմանադրությամբ պետության ղեկավարման հիմնական լիազորությունները տրվելու են վարչապետին, սակայն միևնույն է՝ հանրապետության հիմնական գլուխը մնալու երկրի նախագահը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Այս առումով ես շատ կարևորում եմ, որ հենց Արմեն Սարգսյանն է առաջադրվել նախագահի պաշտոնում»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնին, ապա Իսագուլյանն ընդգծեց՝ կողմ է, որ հենց նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրվի: «Դա նախընտրելի է առաջին հերթին, որովհետև հիմա, երբ անցումային փուլ է, նաև արցախյան հիմնախնդիրը կա, թեկնածուն պիտի քաջատեղյակ լինի բոլոր խնդիրներից, առաջարկվող տարբերակներից, բանակցությունների ընթացքից: Այդ դեպքում մենք կորուստներ չենք ունենա: 

Սերժ Սարգսյանն անփոխարինելիության խնդրով չի տառապում, անկեղծ եմ ձեզ ասում:  Ինքն իրեն երբևէ անփոխարինելի չի էլ համարում»,-կարծում է նա:

Գառնիկ Իսագուլյանը չի գտնում, որ եթե Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ժողովրդավարության խախտում կլինի: Դիտարկմանը, թե նա հայտարարել էր, որ խորհրդարանական երկիր դառնալու պարագայում ինքը չի ցանկանա դառնալ ո՛չ նախագահ և ո՛չ էլ վարչապետ, Գառնիկ Իսագուլյանը նշեց, որ Սարգսյանը նման բան չի ասել:

«Նշել էր՝ չեմ ակնկալում, իսկ ակնկալել ուրիշ է, չեմ դառնա՝ ուրիշ է»,- ասաց նա և նշեց, որ կուսակցությունը եթե որոշում է կայացնում, ապա այդ որոշումը պարտաճանաչ կատարում է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ