Նյու Յորքի Դաշնային դատարանը Վարդան Այվազյանի դեմ 37,5 մլն դոլար տուգանքի վճիռ է կայացրել. 168 Ժամ
Սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի Դաշնային դատարանը մի վճիռ է կայացրել, որով ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պարտավոր է հօգուտ “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի վճարել 37,5 մլն դոլար: Այս մասին գրում է “168 ժամ”-ը:
“Այս գործը ժամանակին մեծ հնչեղություն էր ստացել, բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը հայտնվել էր մեծ սկանդալի կենտրոնում, “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ն նրան մեղադրել էր մի քանի միլիոն դոլար կաշառք պահանջելու մեջ: Առանց այս գործի մանրամասների մեջ խորանալու, կարելի է արձանագրել, որ ամերիկյան դատարանի այս վճիռն ուղղված է ոչ այնքան Վ. Այվազյանի, որքան ՀՀ իշխանություններ դեմ”,-գրում է թերթը եւ նկատում, որ Վարդան Այվազյանը պատահական մարդ չէ, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահն է:
Ըստ թերթի, վճիռն ուղղված է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, քանի որ Վարդան Այվազյանը նրա նախագահության շրջանում է պաշտոնավարել, ով նաեւ հետաքրքրություններ եւ ներգրավվածություն ունի հանքարդյունաբերության ոլորտում:
Ըստ թերթի, այդ վճիռը խայտառակություն ՀՀ, նրա իշխանությունների եւ հասարակության համար: