«Մեկը լինի պարոն Էրդողանին հարցնի, արդյոք ուզում է Աթեշյանի եղբայրը լինել». Աթեշյանի դեմ պայքարը թեժանում է/տեսանյութ/
«Մինչև հարցը լուծում չստանա՝ դեպքերը զարգանալու են: Ես չէի պատկերացնում, թե երբևէ պաստառներով Մայր աթոռում միտինգ կանենք»,-այսօր՝ փետրվարի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներին և ընդդեմ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանիա սկսված ակցիային ասաց «Վերադարձ» հիմնադրամի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Ախոյանի խոսքով՝ պայքարի բոլոր ձևերը ապարդյուն են անցել. «Որովհետև զոռբայության շնորհիվ մարդը կարողացավ մատաղ լինել թուրքական իշխանություններին և կրկին բազմել Պոլոսո պատրիարքի աթոռին»:
Արագած Ախոյանն ընդգծում է, որ Աթեշյանը հույս դրել է Թուրքիայի իշխանությունների վրա և նրանց ներքաշելով իր խաղի մեջ հայտարարություններ է անում. «Աթեշյանը ունեցավ այնքան լկտիություն, որ ասաց՝ Էրդողանը իմ եղբայրն է և թուրքական իշխանությունները ինձ են ուզում: Այսինքն՝ թուրքական իշխանություններին ներքաշեց այս ամենի մեջ, ինչը ստորություն է: Պոլսո համայնքը քայայված է, քանի որ այնտեղ բազամակարծիք են: Մեծ մասը չի ընդունում այս որոշումը: Մի մասն էլ գործարարներ են և մեծ կապիտաl ունեն Թուրքիայում, այդ պատճառով էլ աչք են փակում տեղի ունեցող իրադարձությունների վրա»,-նշեց Արագած Ախոյանը:
Հանդիպման մյուս բանախոսը՝ պոլսահայ երգիչ Պողոս Եղիազար նշեց, որ պոլսահայերը ունեցել են այնպիսի պատրիարքներ, որոնք հեղինակություններ են եղել:
«Այդ հեղինակություններից հետո հայտնվեց այսպես կոչված աշխարհիկ ղեկավար, իսկ պոլսահայությունը ներկայացնում է Հայոց պատրիարքարանը: Պոլսահայերը չեն կարող ընդունել աշխարհիկ ղեկավարի: Պոլսահայությունը ներկայացնող անձը պետք է լինի պարկեշտ մարդ:Մինչ Աթեշյանը այդ վահանը իր համար սարքել է և մտել այդ վահանի տակ՝ Էրդողանը իմ եղբայրն է: Մեկը լինի պարոն Էրդողանին հարցնի, արդյոք ուզում է Աթեշյանի եղբայրը լինել»,-ընդգծեց Պողոս Եղիազարը:
Մանրամասները՝ տեսանյութում: