Միությունում թալանելու բան քիչ է մնացել, մտածում է՝ այդ եղածն էլ մարսի. Հաղթանակ Շահումյան (տեսանյութ)
ՀՀ վաստակավոր նկարիչ, նկարիչների միության անդամ Հաղթանակ Շահումյանը Henaran.am-ի հետ զրույցի ընթացքում բարձրաձայնեց Նկարիչների միության անգործության մասին: «Միությունը ոչ միայն չի գործում, այլ գործում է ի վնաս մեր միության: Մեր միությունն ամբողջ ստեղագործական միությունների մեջ ամենահեղինակավորն էր, լավ տնտեսություն ուներ: Հիմա ինչ-որ մարդիկ իրենց շահից ելնելով՝ քոռուփուչ արեցին այդ եղածը, վաճառեցին»,-պատմեց նա:
«Մեր բակն անգամ մերը չի, մեր մուտքն անգամ մերը չի: Մենք 15-20 տարի պայքարում էինք, որ այդ արատավոր երևույթները չլինեն, բայց կնիքն ում ձեռքն ընկնում է, նա էլ որոշում է»:
Հաղթանակ Շահումյանն ասում է, որ նախկինում ցուցահանդեսների քննարկումների ժամանակ իսկապես քննադատություններ էին լինում, ստեղծագործական ազնիվ հարաբերություններ, սակայն հիմա ոչ ոքի ձայնը չի լսվում: «Անգամ կոնֆերանս է արվել, բայց մեզ շատերիս չեն հրավիրել: Կոնֆերանս են արել, որ համագումար չանեն, որպեսզի նոր ընտրություն չլինի: Միության նախագահ Կարեն Աղամյանը չի ուզում, որ նոր ընտրություն լինի: Միությունում թալանելու բան քիչ է մնացել, մտածում է՝ այդ եղածն էլ մարսի»,-ասաց Շահումյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: