15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Այս շաբաթ Արմեն Սարգսյանը կդառնա նախագահի թեկնածու

Հավանաբար այս շաբաթ կուսակցության գործադիր մարմնի նիստին «Հանրապետական» կուսակցությունը կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում: Այս մասին Henaran.am-ին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: «Առաջիկա նիստին այն հավանաբար տեղի կունենա»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ընդունեց ՀՀԿ-ից կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկը: Նախքան այդ նա տարբեր հանդիպումներ ունեցավ կուսակցությունների, դաշինքների, մտավորականների, սփյուռքի ներկայացուցիչների հետ և այլն:

Ազգային ժողովը մարտի առաջին տասնօրյակում կքննարկի և կիրականացի հանրապետության նախագահի ընտրությունը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ