Փհենչհան 2018․ կանադացի պարային զույգը գեղասահքում համաշխարհային ռեկորդ սահմանեց /ֆոտոշարք/
Փհենչհանում այսօր մեկնարկեց ձմեռային օլիմպիական խաղերի 11-րդ օրը։ Օրը մեկնարկեց ամենագեղեցիկ սպորտաձեւի մրցումով՝ գեղասահք, պարային զույգեր։
Օլիմպիական ոսկին այս մրցապայքարում բաժին հասավ Կանադացի զույգին՝ Տեսսա Վիրչուին եւ Սկոտ Մոյրին։ Ավելին, նրանք ոչ միայն հաղթեցին, այլեւ համաշխարհային ռեկորդ սահմանեցին։ Զույգը հավաքեց 206,07 միավոր։
Արծաթե մեդալակիր Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելլա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնն էին՝ 205,28 միավորվով։
Բրոնզե մեդալ նվաճեցին ԱՄՆ ներկայացուցիչներ Մայա եւ Ալեքս Շիբուտանիները՝ 192,59 միավորով։ Նշենք, որ նրանք քույր ու եղբայր են ու անչափ գեղեցիկ ներկայացան։