23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներն ու նվաճումները

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում ընթացող ՏՏ համաշխարհային համաժողովի («WCIT 2018»-ը) շրջանակներում հայկական պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար կազմի գլխավորությամբ մասնակցել է կարևոր մի քանի պաշտոնական և գործարար հանդիպումների:

Մասնավորապես, համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ներկայացվել են ՏՀՏ ոլորտում ՀՀ ձեռքբերումներն ու նվաճումները, ինչպես նաև` գործարար և ներդրումային գրավչությունը: Քննարկվել են երկրների միջև ազգային թվային օրակարգերի ներդրման գործում փորձի և գիտելիքի ակտիվ փոխանակման և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման շուրջ համագործակցության հնարավորությունները:

Արման Խաչատրյանը երկկողմանի ձևաչափով հանդիպել է նաև Հնդկաստանի Իրավունքի, արդարադատության և ՏՏ նախարար Ռավի Պրասադի, Բանգլադեշի ՏՏ նախարար Զունաիդ Պալակի, Հնդկաստանի Տելանգանա նահանգի ՏՏ նախարար Տարակա Ռաոյի, Շվեդիայի Կրթության և գիտության պետական քարտուղար Կարին Ռոդինգի և «Ադոբ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Շանտանու Նարեյնայի հետ: Վերջիններիս փոխանցվել է հրավեր՝ այցելելու 2019 թ.-ին Հայաստանում նախատեսված ՏՏ համաշխարհային համաժողովին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել դեպի Հայաստան գործարար այցերի կազմակերպման շուրջ:

ՏՏ համաշխարհային համաժողովի («WCIT 2018»-ը) շրջանակներում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի ՏՀՏ ոլորտի բարձր՝ «Թվային դարի խորհուրդը իրագործելու համար» մրցանակին:

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ