Ադրբեջանցի ուսուցիչ Ռոշան Ազիզովին Ադրբեջանում համարում են հայկական հատուկ ծառայության լրտես.ինչո՞ւ
Ադրբեջանցի ուսուցիչը դատի է տալիս «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությանը».
Ադրբեջանցի ուսուցիչ Ռոշան Ազիզովին Ադրբեջանում համարում են հայկական հատուկ ծառայության լրտես , քանի որ նա «հանդգնել» է Ադրբեջանում խաղաղության կոչեր անել:
Կարճ ժամանակահատվածում ուսուցչին հեռացրել են աշխատանքից ու բացահայտել են, որ նրա նախնինները հայկական արմատներ ունեն: Չնայած այն հանգամանքին, որ հայկական արմատներ ունեն ադրբեջանցի մի շարք ավելի լուրջ պաշտոն զբաղեցնող անձիք, Ազիզովին սկսել են մեղադրել լրտես և գործակալ լինելու մեջ:
Ռոշան Ազիզովի դեմ ամենաակտիվ պայքարը սկսել է Ադրբեջանում գործունեություն ծավալող «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» ու հենց այս կազմակերպությանը երիտասարդ ուսուցիչը դատի է տվել: Ազիզովը դատի է տվել նաև իր դպրոցի տնօրենին, ով առանց հիմքերի նրան աշխատանքից ազատել է, այն պատճառաբանությամբ, որ իբր հայը իրավունք չունի ադրբեջանցի երեխաներին դասավանդել:
Ադրբեջանի հասարակության մեծ մասը նման կերպ է ընդունում խաղաղության մասին խոսող ցանկացած անձի: Նրան համարում են լրտես, գործակալ ու որ իրենց համար ամենավիրավորականն է՝ հայ: Նույնիսկ հաշվի չեն նստում այն հանգամանքի հետ, որ ներկայումս Ադրբեջանում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց զգալի մասը հայեր են, հայկական արմատներով, ովքեր ժամանակին փոխել են ազգանունները և կեղծելով իրենց կենսագրությունը ապրում են Ադրբեջանում: