27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ դեպք Գյումրիում. 17-ամյա երիտասարդը ինքնասպանության փորձ է արել

Գյումրիում, փետրվարի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգել են, որ Գյումրի քաղաքի հասցեներից մեկից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երիատասարդ տղայի:

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, հիվանդանոց է ընդունվել դեղային թունավորում ախտորոշմամբ: Հիվանդանոց ժամանած իրավապահները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 17 տարեկան է, ով ծանր տանելով հոր մահն ու ունենալով անձնական խնդիրներ՝ նույն օրը իրենց տան ննջարանում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է ասպիրին տեսակի 10, ասկոֆեն տեսակի 9, ասկորիցին տեսակի 20, պարացետամոլ տեսակի 10, վալիդոլ տեսակի 10, կեպտիցեն տեսակի 10, նոշպա տեսակի 12, ատառապտ տեսակի 10 դեղահաբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ 17-ամյա տղան սովորում է Շիրակի մարզի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ