27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի ագրեսիվ պահվածքի մասին տեղեկացրել ենք ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին. Հունաստանի վարչապետ

Վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի միջև Էգեյան ծովում մեծացած լարվածությունը տեղափոխվել է ՆԱՏՕ-ի հարթակ։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիային մեղադրել է ագրեսիվ պահվածքի համար։ Նա տեղեկացրել է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։

Ցիպրասն ընդգծել է, որ իրենք չեն հանդուրժի Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հարձակումները և հիշեցրել, որ Հունաստանի սահմանները միևնույն ժամանակ 28 անդամ ունեցող Եվրամիության սահմաններն են։

«Մենք ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին ներկայացրել ենք վերջին շրջանի Թուրքիայի սադրիչ գործողությունները։ Հունաստանը խաղեր խաղացող երկիր չէ։ Մեր ուղերձը շատ հստակ է և միշտ էլ այդպես կլինի։ Հունաստանը երբեք չի հանդուրժի սեփական տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված և ոչ մի բռնություն», – ասել է վարչապետը։

Բրյուսելում գտնվող Հունաստանի արտգործնախարար Պանոս Կամմենոսը ևս հայտարարել էր, որ  իրավիճակի մասին տեղեկացրել է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։ Նա ընդգծել էր, որ օրեր առաջ Էգեյան ծովում հունական և թուրքական ռազմածովային ուժերի նավերի բախումը պատահականություն չէր, ինչի վերաբերյալ ապացույցներ է ներկայացրել Բրյուսելում։

Իսկ Եվրախորհրդարանի փոխնախագահ և Սիրիզա կուսակցության պատգամավոր Դիմիտրիոս Պապադիմոուլիսը իր թվիթերյան միկրոբլոգում Թուրքիայի վերաբերյալ հետևյալ գրառումն է կատարել․ «Թուրքական կառավարության ագրեսիվ հայտարարությունները որևէ կերպ չեն կարող նպաստել Հունաստանի և Թուրքիայի միջև վստահության և համագործակցության վրա հիմնված հարաբերությունների զարգացմանը։ Բարիդրացիական հարաբերություններն ու երկու երկրների շահերը պարտադրում են հարգանք ցուցաբերել միջազգային իրավունքի նկատմամբ»։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ