Ո՞վ է 9 ամյա դստեր հետ ինքնասպանություն գործած Գայանեն. մանրամասներ
Երեւանում երեկ արտառոց ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցե: Հանրությունը ցավով և տագնապով քննարկեց լուրը` Դավթաշենի կամրջից նետվել էր 37-ամյա Գայանե Հ.-ն՝ 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ:
Ավելի ուշ լրատվամջոցները պարզեցինև ներկայացրեցին տեղեկատվություն, ըստ որի Գայանե Հարությունյանը Սեյսմիկ ծառայության արեւմտյան ՊՈԱԿ-ի աշխատակից էր:
Կինն ամուսնալուծված էր և ապրում էր վարձակալական հիմունքներով` մոր և 9 ամյա դստեր հետ:
Henaran.am-ի թղթակիցը Արտակարգ իրավիճակների նախարարությունից փորձեց ճշտել` ինչպիսի մարդ և աշխատակից էր ինքնասպանություն գործած երիտասարդ կինը:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հնարավոր եղավ պարզել, որ Գայանե Հարությունյանը եղել է ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ։
Գործակալության լուծարումից հետո Գայանեին այլ պաշտոն է առաջարկվել: Նա եղել է բարեխիղճ աշխատող և բնութագրվում է, որպես լավ մարդ և աշխատակից:
Մեզ տրամադրված տեղեկության համաձայն` փետրվարի 13-ին Գայանեն ներկայացել է աշխատանքի: Աշխատանքն ավարտելուց հետո նա իր անմիջական ղեկավարին խնդրել ` հաջորդ օրը ավելի ուշ գալ աշխատանքի, քանի որ հիվանդ է և պետք է այցելի բժշկի:
Գայանեն այլևս չի եկել աշխատանքի: Հետո պարզվել է , որ նրա մայրը զանգել է ծառայության աշխատակիցներից մեկին եւ ասել, որ իր աղջիկը նախորդ օրվանից երեխայի հետ բացակայում է: Հետո, երբ Գայանեի գտնվելու մասին ինֆորմացիա չի ճշտվել` մայրը դիմել է ոստիկանությանը: