27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տրամադրվել են 4241.6 մլն դրամ գումարի չափով սուբսիդավորվող գյուղվարկեր

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» նոր ծրագրի շրջանակում 2017 թվականի չորրորդ եռամսյակում  տրամադրվել է 913 միավոր վարկ 4241.6 մլն դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.65 մլն դրամ:
 Գյու¬ղա¬տնտեսական վարկեր ստանալու նպատակով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողից հնարա¬վոր շահառուների համար կազմակերպվել է վարկերի հավաստագրման 224 դասընթաց (5562 մասնակից), տրամադրվել է 5326 հավաստագիր:
2018 թվականին ծրագրի շրջանակներում նախատեսված է տրամադրել 9.4 մլրդ դրամի վարկեր` թվով շուրջ 2100 շահառուների: Տոկոսադրույքների սուբսիդավորմանը ՀՀ պետական բյուջեից կուղղվի  2 030.8 մլն դրամ:
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նոր ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2017 թվականի  սեպտեմբերի 14-ին:
Նոր ծրագրով վերանայվել են վարկերի տրամադրման պայմանները: Վարկերը տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի սահմաններում մինչև 5 տարի մարման ժամկետով` ելնելով ներդրումների ուղղվածությունից: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 3 %, իսկ մնացած համայնքների համար 5 % տոկոսադրույքով:
Վարկի տրամադրման նախապայման է համարվում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսավարողներին տրամադրված հավաստագիրը:
Ծրագրի մեկնարկից առաջ եռակողմ հուշագրեր են ստորագրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի և մի շարք ֆինանսակաան կազմակերպությունների՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի, «ՖԱՐՄ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ