27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչն է ստիպել 37-ամյա Գայանեին դստեր հետ կամրջից նետվել. Հայկական Ժամանակ

Երեւանում երեկ արտառոց ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել. Դավթաշենի կամրջից նետվել է 37-ամյա Գայանե Հ.-ն՝ 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ:

Դերոբի վայրում աշխատող իրավապահները հրաժարվեցին որեւէ տեղեկություն տրամադրել նշե­լով, որ այս փողում ասելու ոչինչ չունեն:  Ականատեսների հետ նույնպես, որքան հասկանալի դարձավ, նրանք դեռ չէին զրուցել: Մեզ հաջողվեց պարզել, որ Գայանեն ու Անահիտը Երեւանի բնակիչներ էին: Գայանեն ամուս­նալուծված էր եւ ապրում էր ծնող­ների հետ: Հարեւանները, որոնք անակնկալի էին եկել կատարվա­ծից, նշում էին, որ շատ համեստ ու կարգին ընտանիք է, բայց ապրում են մեկուսացած’ շենքի բնակիչնե­րի հետ գրեթե չշփվելով: Մայրն ու դուստրը վերջին երեք օրերին հա­մարվել են անհետ կորած: Նրանց անհետանալու մասին ոստիկանության Մաշտոցի բաժին ահագանգել են հարազատները:

ՀՀ արտակարգ իրավիճակնե­րի նախարարության լրատվա­կան ծառայությունից հաստատե­ցին տեղեկությունը, որ կամրջից նետված կինն աշխատում էր այս գերատեսչությունում:   Մանրամասնեցին, որ «Սեյսմիկ պաշտ­պանության Արեւմտյան ծառայու­թյուն» ՊՈԱԿ-ի աշխատակից էր, գործի էր ընդունվել 2017 թվակա­նի դեկտեմբերի 1-ին: Հարցին, թե արդյոք նա չի՞ խոսել որեւէ խնդիր ունենալու մասին կամ արդյոք որեւէ օգնություն-աջակցություն չի՞ խնդրել, նախարարության լրատվական ծառայությունից բա­ցասական պատասխան տվեցին: Ասացին նաեւ, որ եռօրյա բացա­կայությունից առաջ Գայանե Հ.-ն աշխատավայրում ոչինչ չի ակ­նարկել, աշխատանքի չներկայա­նալու մտադրության մասին չի զգուշացրել:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Գայանե Հ.-ն, ինչպես նաեւ նրա մայրը Արտակարգ իրավիճակնե­րի նախարարությունում են աշ­խատել բավական վաղուց: Աշնա­նը երկուսի հաստիքներն էլ, ի թիվս բազմաթիվ այլ հաստիքնե­րի, համարվել են կրճատման են­թակա: Բայց Գայանեն դիմել է նախարարին, ներկայացրել իրենց ընտանեկան կարգավիճակը, խնդրել միանգամից երկուսին գործազուրկ չդարձնել: Նախա­րարն ընդառաջել է եւ Գայանեին այլ աշխատանք առաջարկել, որ­տեղ էլ փաստորեն աշխատել է մինչեւ վերջին օրերը:

Ինչ վերաբերում է երեխային, նրա դպրոցում նույնպես ցնցված են տեղի ունեցածից: Մեզ հաջող­վեց պարզել, որ աղջնակի այս վերջին բացակայությունների մա­սին եւս այստեղ նախապես տեղե­կացված չեն եղել ու այս ընթաց­քում անհանգստացել են նրա հա­մար: Ի դեպ, մոր հետ կամրջից նետված Անահիտը սովորում էր երեւանյան այն նույն դպրոցում, որտեղ աշխատող ուսուցիչներից մեկը օրեր առաջ ինքնասպանու­թյուն էր գործել:

Երեկ, երբ «Հայկական ժամա­նակի» թղթակիցը ՀՀ ոստիկանու­թյան հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչու­թյունից հետաքրքրվել է, թե դեպքի պահին որտեղ են եղել Դավթաշենի կամրջի վրա ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները եւ ինչու չի կանխվել մոր եւ դստեր ինքնաս­պանությունը, պատասխանել են, որ ընթանում է քննություն, որի շր­ջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման համաձայն, Դավթաշենի, ինչպես նաեւ Հաղ­թանակի եւ Կիեւյան կամուրջներն ընդգրկված են ոստիկանության կողմից պետական պահպանու­թյան ենթակա շինությունների ցանկում: Նաեւ հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկան­ները չեն գտնվում հերթապահու­թյան վայրում:

Նրանք չգիտես որտեղ էին նա­եւ 2017 թվականի մայիսին տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ, երբ 13-ամյա երեխան ընկել էր Դավթաշենի կամրջից ու մահացել: Կարատեիստ տղան քայլելիս է եղել կամրջի երկաթե արգելափակոցների վրա եւ հան- կարծակի վայր ընկել:

ՀՀ քննչական կոմիտեն երեկո­յան հաղորդագրություն է տարա­ծել’ տեղեկացնելով, որ Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 1981թ. ծնված Գայանե Հ.-ի եւ նրա դստեր մահվան դեպքի առթիվ: Նախնական վարկածով կինը եւ նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավ­թաշենի կամրջից ընկնելու հետեւ­անքով:

Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրասված նյու­թերում աոերետւյթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդ­վածի 1-ին մասով եւ 110-րդ հոդ­վածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկա­նիշներ, Արաբկիր վարչական շր­ջանի քննչական բաժնում հա­րուցվել է քրեական գործ: Ձեռ­նարկվում են անհրաժեշտ քննչա­կան գործողություններ դեպքի բո­լոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մեջբերված առաջին հոդվածը վերաբերում է «ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյան­քից ղրկելուն», երկրորդ հոդվա­ծում նշվում է. «Ապաոնալիքի, դա­ժան վերաբերմունքի կամ անձնա­կան արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղա­կի դիտավորությամբ կամ անզ­գուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ