27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկը` խաբեց, մեկը` ուրացավ. ՃՈ նախկին պետն անկեղծացել է

Երևանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է. 

«Մեկը` խաբեց, մեկը` ուրացավ, մեկն արածներիդ հանդեպ կուրացավ, մեկի` ոչ գալուց բան հասկացար, ոչ գնալուց, մեկը` քեզնից պարտք արեց, հետո մռթմռթաց, թե ինչի էիր իրեն պարտք տալիս, մեկն էլ` դեռ պիտի ազնիվ քողով հազար անգամ գա ու գնա և ամեն անգամ պիտի խաբվես նրա ստերին։

Նման մարդկանց բոլորս ենք հանդիպել, բոլորս ենք զգացել նրանցից ստացած ցավերն ու հիասթափությունը, կատաղությունն ու տխրությունը։Բայց…Կա մի մեծ բայց, որն ամենակարևորն է նման խնդիրներից ձերբազատվելու համար։Ո՞վ է նրանց ամեն անգամ հավանել ու հավատացել, իհարկե մենք, իհարկե մենք ենք շփման կանչ տվել նրանց, կամ էլ արձագանքել նրանց կանչերին։

Ինչևէ…փաստը փաստ է, որ եթե ուզում ես այգուդ բերքն առողջ մնա և ընդհանրապես այգումդ բերք մնա, անասուններից պարիսպով պաշտպանվիր։Նա անասուն է, անասուն` ոչ վիրավորական իմաստով, այլ բառի բուն իմաստով։Նա բերքդ պիտի ջարդի առանց հասկանալու և խժռի` ստամոքսը լցնելու համար։Ամեն ինչ բնական է, ամեն ինչ հասկանալի։

Հիմա ինքներս մեզ նայենք, նայենք առանց ինքնախաբեության, ու դատաստանի նստենք ինքներս մեզ հետ։ Ամեն անգամ անհաջող ընկերական, սիրային, կամ աշխատանքային անհաջող հարաբերություններից հետո գոնե մեկ անգամ ինքներս մեզ ասել ենք` վե՛րջ, էլ ոչ ոքի չեմ վստահելու, չեմ հավատալու և թույլ էլ չեմ տալու, որ ինձ հետ մտերմանան։

Բայց ժամանակ առ ժամանակ այդ ինքնախստությունը մեր մեջից վերանում է, և` ալե հոպ, նորից նույնը, նորից ինքդ քո հետ դատ ու դատաստանի ես նստում, նորից ինքնախոստումներ ու հիասթափություն։Մարդիկ իրականում բավականին շատ քիչ են իրարից տարբերվում։Բանը նրանումն է, որ ամեն մեկն իրեն յուրովի ներկայացնել գիտի, ինչն էլ դառնում է ամեն անգամ նրանց ծուղակն ընկնելու հետևանքը։

Զուր ես անասունին սովորեցնում,որ քո այգու, քո բերքերի վրա մի ամբողջ կյանք ես ներդրել, քրտնել ու տանջվել ես այդ ամենն ունենալու համար։Անասունը` անասուն է, հենց որ ստամոքսը դատարկվեց, պիտի ամեն ինչ ոտնատակ տա, իր բերքն ուտի ու հեռանա։

Դու պարիսպ կառուցի, այնպիսի պարիսպ, որ դարպաս չունենա, որ ամեն անգամ չխաբես ինքդ քեզ ու դարպասդ չբացես անասունների դիմաց։ Իսկ նա, ով ցանկանում է լինել քո այգում, ամենաբարձր պարիսպն էլ կհաղթահարի այնտեղ հասնելու համար»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ