27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է հասնենք Բաքու, բանակցությունները անիմաստ են. Հեթանոս Տիկո /տեսանյութ/

«Ալիևը իր ելույթով ապացուցեց, որ բանակցությունները անիմաստ են»,-Henaran.am-ի թղթակցի հարցին, թե Ալիևը Երևանը վերադարձնեու մասին հայտարարություններ է հնչեցնում,  այսպես պատասխանեց Մոսկվայում բնակվող ազատամարտիկ, «Գվարդեական աստղ» միջազգային կազմակերպության «Ռազմական հայրենասիրական բլոկ»-ի պրեզիդենտ Տիգրան Գրիգորյանը (ՀԱԲ-ի կոմս, Հեթանոս Տիկո):

«Մենք պետք է հստակ հասկանանք, որ յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է երկու պարագայում` կապիտուլյացիայի ակտով, կամ  խաղաղության պայմանագրով:Կապիտուլյացիայի ակտը դա այն է, երբ երկրներից մեկը նվաճում է մյուսի մայրաքաղաքը: Այսինքն` կամ մենք պետք է հասնենք մինչև Բաքում, կամ ադրբեջանցիները պետք է հասնեն մինչև Երևան: Այս դեպքում հաղթող կողմը` պարտվողին թելադրում է իր կանոնները: 1994 թվականին մենք խաղաղության պայմանագիր կնքեցինք, սակայն պարտվող կողմին չպարտադրեցինք մեր կանոնները»,-մեկնաբանեց Տիգրան Գրիգորյանը:

Հիշեցնենք, փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի բնակչության քաղաքական և ռազմավարական խնդիրն է Երևանի վերադարձնելը, որը Ադրբեջանի պատմական տարածքն է: 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ