Հայրն այրել է տունը, որտեղ իր 7 երեխաներն էին․ 3-ը մահացել են
Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Սամարայի շրջանի Լոզովկա գյուղում։ 25-ամյա բազմազավակ հայրը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այրել է իր սեփական տունն ու փախել։
Սարսափելին այն է, որ տանը գտնվել են տղամարդու կինն ու 7 մանկահասակ երեխաները։ Նրանցից 4-ը ինքնուրույն դուրս են եկել տնից, իսկ կնոջը կրակի միջից հանել են փրկարարները։
Կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 երեխաների դին՝ 2 տարեկան տղայի, ինչպես նաեւ 4 ամսական տղայի ու աղջկա։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։