«Արմե՛ն, մի քիչ կամաց խոսի». Ծռերի նիստը շարունակվում է /տեսանյութ/
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը:առանց պայմանագրային պաշտպանների ներկայության:
Նշենք, որ որոշ փաստաբաններ շարունակում են գործադուլը և հրաժարվում են դատարան ներկայանալ: Դատավորը որոշեց նիստը շարունակել միայն հանրային պաշտպանների մասնակցությամբ:
Դատվոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ դադարեցվել են հանրային պաշտպաններ Անուշ Մխիթարյանի և Լուսինե Գալստյանի լիազորությունները:
«Սասնա ծռեր»-ի անդամ Վարդգես Գևորգյանը դատական նիստերի դահլիճ բերվեց: Դատավորը հայտնեց, որ նրան նոր հանրային պաշտպան է տրամադրվում:
Նշենք, որ «Սասնա ծռեր»-ից միայն Արմեն Լամբարյանն է դահլիճում, մնացած 10 անդամի վրա դատավորը սանկցիա է կիրառել՝ հեռացնելով դատական նիստերի դահլիճից:
Արմեն Լամբարյանն էլ զրուցում է իր պաշտպանի հետ և չի լսում մեղադրող դատախազին, ով ներկայացնում է գրավոր ապացույցները:
«Արմե՛ն, մի քիչ կամաց խոսի»,-նկատողություն արեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Դատավորը նշեց, որ թույլատրում է զրուցելը, բայց առանց դատը խանգարելու:
Դատաքննությունը շարունակվում է :
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի մասով գործը:
Մանրամասնրը` տեսանյութում: