Ցանկացած բռնություն՝ վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ. Ա. Սարգսյան
ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը տեղյակ չէ երեկ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպից։ Այս մասին Սարգսյանը նշել է այսօր լրագրողների հետ զրույցում, միաժամանակ հավելել, որ դեմ է ցանկացած բռնության: ««Ցանկացած բռնություն ինձ համար ընդունելի չէ, ցանկացած բռնություն։ Ես իմ էությամբ մեկն եմ, որ միշտ ուզում եմ գնալ երկխոսության, քննարկման տրամաբանության ուղղությամբ։ Ցանկացած բռնություն՝ վերևից ներքև, ներքևից վերև, ընդունելի չէ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ բացլով գարշահոտություն տարածել դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն այսպես են ապրում ամեն օր, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասվել է, և որևէ կերպ քաղաքապետարանը այդ հարցին լուծում չի տալիս:
«Երկիր ծիրանի» ավագանու անդամների և Հանրապետական խմբակցության անդամներ միջև ծեծկռտուք է սկսվել, ապա ոստիկանություն է հրավիրվել: