27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ներկայումս Սերժ Սարգսյանն ամենահարմար լիդերն է»

Հայաստանի ներկայիս իրավիճակում ու շահերի համադրմամբ նախագահ Սերժ Սարգսյանն ամենահարմար լիդերն է: Նման տեսակետ Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Ըստ նրա՝ եթե ընդդիմությունն ակտիվ լիներ, ապա կարելի էր այն, որ Սերժ Սարգսյանը վարչապետի հիմնական թեկնածուն է և հավանաբար կդառնա վարչապետ, օգտագործել ընդդեմ իշխանության ու բողոքի ալիք բարձրացնել: «Իշխանությունը վերադասավորումների խաղերի մեջ է: Ի դեպ, նաև սերնդափոխություն կա այդ վերադասավորումների մեջ»,-նկատեց նա:

Լևոն Շիրինյանը հիշեցրեց՝ մի քանի անգամ ասել է, հիմա էլ կրկնում է, որ եթե ֆորսմաժորներ չլինեն, Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, ու, ըստ քաղաքագետի, նա լավ կանի, որ այդ սերնդափոխությանը ուշադրություն դարձնի: Այս կոնտեքստում նա նկատեց, որ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն հենց Մեծ Բրիտանիայի դեսպան Արմեն Սարգսյանին է հրավիրել, որպեսզի ինչ-որ չափով մաքրի այն անվստահությունը, որ կա իշխանությունների նկատմամբ: 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ