21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Լեդի Գագան շշի մեջ է մտել` հանուն օծանելիքի գովազդի /ֆոտո/

gaga1gag2Լեդի Գագան  դիմակահանդես է կազմակերպել, որի ընթացքում վիթխարի շշի մեջ է մտել` գովազդելու կանանց համար արտադրված նոր բուրմունքը:

“Fame” օծանելիքը նույն անվանումն ունի, ինչ-որ երգչուհու դեբյուտային ալբոմը, որը թողարկվել է 2008-ին: Օծանելիքը վաճառքի է հանվել օգոստոսին: Միջոցառման հյուրերը ներկայացել են հատուկ դիմակներով: Երեկոն սկսվել է նոր օծանելիքի մասին ֆիլմով:

Ինքը` Գագան, պառկած է եղել կարմիր մահճակալի վրա, որը տեղադրված է եղել օծանելիքի սրվակի նույն դիզայնով պատրաստված մեծ շշի մեջ, իսկ հյուրերին առաջարկել է մոտենալ եւ արթնացնել նրան: Ներկայացման այդ մասին հետո հյուրերը դիտել են, թե ինչպես են երգչուհուն դաջվածք անում:

Երեկույթին ներկա են գտնվել բազմաթիվ հայտնի աստղեր, որոնց թվում` Յոկո Օնոն, Փերիս Հիլթոնը, Լինդսի Լոհանը եւ այլոք:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ