27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վտանգավոր զգուշացում ԱՄՆ-ից. Հայկական Ժամանակ

ԱՄՆ-ն ծանուցել է Հայաս­տանի կառավարությանը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոց­ների թիրախում հայտնվե­լու վտանգի մասին:

 

Այս մասին «Հժ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Երեւանում ԱՄՆ դեսպանատնից: «Եղել է ծանուցում այլ երկրների կառավարություններին եւ մասնավոր ըն­կերություններին, որ ցանկում ներառված ռուսական ընկերությունների հետ կնքված նշանակալի գործարքնե­րի դեպքում հնարավոր է պատժամիջոցների կիրառում: Մենք նախապես չենք քննարկում մեր պատժա­միջոցները: Մենք հայտարարում ենք այդ պատժամիջոցները, երբ այդպիսիք կան եւ եթե այդպիսիք կան»,-նշում են դեսպանատան մամուլի ծառայությունից ի պատասխան հարցմանն առ այն, թե հնարավոր է արդյոք այդ պատժամիջոցների թիրախում հայտնվի Հայաստանը եւ արդյոք թեմայի վերաբերյալ քննարկումներ ընթանում են ՀՀ իշխանությունների հետ:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ