27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծռերի գործով փաստաբանը մեղադրեց դատավորին/տեսանյութ/

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում այսօր` փետրվարի 13-ին շարունակվում է  «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործով դատաքննությունը:

Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամները բոյկոտել են նիստը և նախագահող դատավոր Արթուր Օհանյանը նրանց վրա սանկցիա կիրառելով հեռացրեց դահլիճից:

Նիստերի դահիճում գտնվող պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ և անդրադարձավ փաստաբանների գործադուլի առիթ դարձած Դատական օրենսգրքի առաջարկվող փոփոխություններին.«Դուք այդ օրենքն ընդունելով սահմանափակում եք մեր իրավունքները, հաջորդ անգամ իմ այս հայտարարության համար դուք տուգանելու եք ինձ 100 հազար դրամով: Այսօրվա ստեղծված իրավիճակի համար միայն դուք եք մեղավոր, դուք ամեն ինչ անում եք, որպեսզի ամբաստանյալներն ու մենք լքենք նիստերի դահլիճը»:

Նշենք, որ դատարանը գտնվում է գրավոր ապացույցների հետազոտման փուլում: դատավորը որոշեց առանց ամբաստանյալների և պայմանագրով պաշտպանների շարունակել նիստը:

Նշենք, որ այս գործով անցնում են 11 ամբաստանյալ` Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ