26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում քաղաքացին ցանկացել է ինքն իրեն վնասել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 12-ին, ժամը 17:33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում քաղաքացին գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, առկա է ինքնավնասման միտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում է ԱԻՆ կայքը։

Դեպքի վայր է մեկնել հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ քաղաքացին ունեցել է ինքնավնասման միտում. հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: 

Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ