27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Առաջնորդները պետք է փոխվեն, հրամանատարները պետք է գնան առջևից»/տեսանյութ/

Պատմաբան Արմեն Կարապետյանը գտնում է, որ հայ ժողովրդին երկու բան է հարկավոր` հաց և հավատ: Պատմաբանի խոսքով այս երկու կարևոր արժեքների բացակայությունը արտագաղթի գլխավոր պատճառ է դառնում, այն դեպքում, երբ խոսքը հերոսածին և դարեր շարունակ հերոսներ ծնող ժողովրդին է վերաբերվում:

«Հայաստանը քայլ անում է դեպի առաջ, դեպի եվրոինտեգրում  և այդ համաձայնագրի կնքումը ևս մեկ քայլ առաջ էր, սակայն պետք է նաև ժողովուրդը տեղից շարժվի:Եվրոմիության չինովնիկները ցավոք չեն կարող գալ և մեր երկրում ամեն բան տեղը դնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Արմեն Կարապետյանը:
Կարապետյանը նշում է, որ հայ ժողովրդի և հասարակության դերը շատ մեծ է արժեհամակարգի պահպանման գործում:

Պատմաբանը  առանձնացնում է անհատների դերը: Նա նշում է, որ կան մարդիկ, ովքեր իսկապես գործում են հանուն երկրի, սակայն ցավոք նրանց մասին հասարակությունը քիչ ինֆորմացիա ունի:

«Այդպիսի անհատների թվում է` Ոստիկանական միջազգային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, գնդապետ Գրիշա Սարգսյանը, «Կոռնիձոր» ջոկատի համանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո)»,-ասաց Արմեն Կարապետյանը:

Պատմաբանի խոսքով` պետք է ասպարեզ գան այն մարդիկ, ովքեր կարող են սայլը տեղից շարժել և մեր երկիրը առաջ մղել դեպի իրական բարեփոխումների ճանապարհը:

«Առաջնորդները պետք  է փոխվեն, հրամանատարները պետք է գնան առջևից»,-եզրափակեց Արմեն Կարապետյանը:

Զրուցի մանրամասները` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ