19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Էլինար Վարդանյանը ՀԱԿ ակցիային մասնակցել է ի պաշտոնե. Վահան Բաբայանը

ՀԱԿ ակցիային ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը մասնակցել է որպես ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանը եւ հավելել, որ ԲՀԿ-ն դրա հետ կապված որոշում չի կայացրել:

Հիշեցնենք, որ երեկ Էլինար Վարդանյանը մասնակցել էր ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ընդդիմության ակցիային:

Անդրադառնալով ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի վերջին հայտարարությանը, Վահան Բաբայանն ասել է, որ այն արտահայտում էր կուսակցության պաշտոնական տեսակետը` ԲՀԿ-ն դժգոհ է կառավարության քաղաքականությունից: Վահան Բաբայանի խոսքով, սակայն, ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնանկության հարց չի բարձրացնում:

Նախագահական ընտրություններին կուսակցության մասնակցության մասին հարցին ի պատասխան, պատգամավորը պատգամավորը ցիտել է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սիրած արտահայտությունը.”Այդ մասին` հաջորդ դասին” ու հավելել, որ նախագահական ընտրություններին ԲՀԿ մասնակցության մասին կհայտարարվի պատեհ պահի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ