Արսեն Ավակովը՝ ընդդեմ ադրբեջանցի օրենքով գողի
Ուկրաինայի հայազգի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրաման է տվել երկրից վռնդել բոլոր այն արտասահմանցի հանցագործ տարրերին, ովքեր կփորձեն սպառնալ Ուկրաինայի ներքին անվտանգությանը:
Վերջերս ադրբեջանական բանտից ազատ է արձակվել ադրբեջանցի օրենքով գող Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի), ով բնակություն է հաստատել Թուրքիայում և իր հանցագործ կլանի օգնությամբ փորձում է հեղինակություն հաստատել Ուկրաինայի տարածքում:
Ադրբեջանցի օրենքի գողը իր հովանավորության տակ է վերցնում բոլոր այն ադրբեջանցիներին, ովքեր ժամանակի ընթացքում տարբեր պատճառներով պատժվել են ՆԳ նախարար Արսեն Ավակովի կողմից:
Ադրբեջանական մամուլը անգամ լուրեր էր տարածում, որ Ավակովը լինելով ազգությամբ հայ, իր անձնական պատերազմն է մղում ադրբեջանցիների դեմ:
Այժմ էլ Ուկրաինայում ապրող ադրբեջանցիներին իբր օգնության է հասնում օրենքով գողը, սակայն առաջին իսկ գործողությունից հետո Ավակովը փակում է Սալիֆովի և իր բանդայի հաջողության հասնելու դռները ու շուտով նրանց մեծ մասը պարզապես կվտարվեն երկրից:
Նախարարի հրամանով երկրից կհեռացվեն նույնիսկ այն անձիք, ովքեր կոնկրետ Ուկրաինայի տարածքում ոչ մի հանցագործություն չեն կատարել:
Աշոտ Աստարյան