08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մայրաքաղաքում ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ

 Հունվարի 14 ի գիշերը տեղացած  առատ ձյան հետեւանքները վերացնելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ  մայրաքաղաքի վարչական շրջաններում գիշերն սկսվել եւ ներկայում էլ շարունակվում են գլխավոր ու երկրորդական ճանապարհների, ինչպես նաեւ մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Ձնամաքրման աշխատանքներին գիշերային ժամերին մասնակցել է 149 միավոր մասնագիտացված տեխնիկա:

Առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ արդեն օգտագործվել էր ավելի քան 242 տոննա աղ եւ ավելի քան 597 խ/մ ավազ։ Զուգահեռաբար համապատասխան ծառայությունների կողմից ընթանում են նաեւ միջբակային  տարածքների մաքրման աշխատանքներ։

Գործընթացը վերահսկվում է Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ