Քույրը պատվիրել է ավագ քրոջ սպանությունը՝ հանուն բնակարանի
ՌԴ Ռոստով քաղաքում քույրը պատվիրել է քրոջ սպանությունը՝ հանուն բնակարանի։ Քույրերը վաղ տարիքում կորցրել են քույրերին, ապրել են իրենց երեք սենյականոց բնակարանում։ Նրանց միջեւ տարիքային 10 տարվա տարբերություն է եղել, ավագ քույրը խնամել է փոքրին։
Սակայն մեծանալով՝ կրտսեր քույրը սկսել է անբարո կյանքով ապրել, տարբեր երկրպագուների է տուն բերել, ինչը ավագին դուր չի եկել։ Երբ փոքր քույրը 22 տարեկան է դարձել, որոշել է ամուսնանալ, սակայն նրա ապագա ամուսինն ու քույրը իրար չեն հավանել։
Քույրերը որոշել են վաճառել բնակարանը, երկու մասի բաժանել, սակայն կրտսեր քույրը չի ցանկացել կիսվել։ Արդյունքում նա եւ իր փեսացուն որոշել են ազատվել 32-ամյա քրոջից, ու գիշերը քնած ժամանակ սպանել են նրան։ Ավելի շուտ, քույրը պատվիրել է ավագ քրոջ սպանությունը։