29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետն ընդունել էր լրագրողներին /վիդեո/

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն ընդունելու, ինչպես նաեւ քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար. “Արդեն բարի ավանդույթ է դարձել ամեն տարի հենց այս օրը քաղաքապետարանի հարկի տակ ձեզ հյուրընկալելը, ինչը, հուսով եմ, հաճելի է ոչ միայն ինձ, այլեւ ձեզ համար: Ուրախությամբ ուզում եմ արձանագրել, որ այստեղ են ոչ միայն քաղաքապետարանում հավատարմագրված լրագրողները, այլ նաեւ այն մարդիկ, ովքեր իրենց լուման ունեն ինչպես մեր երկրի ու քաղաքի, այնպես էլ լրատվական դաշտի զարգացման գործում, նաեւ միջին եւ ավագ սերնդի լրագրողները, ովքեր իրենց նպաստն են բերել 4-րդ իշխանության կայացմանը: Նախորդ տարին, անշուշտ, բավական հարուստ էր իրադարձություններով, որոնց մի մասն էլ առնչվում էր Երեւանի քաղաքապետարանի գործունեությանը:

Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին ու լրագրողներին, ովքեր իրադարձությունների օբյեկտիվ ու անաչառ լուսաբանմամբ նպաստեցին հասարակությանը ճշմարիտ տեղեկատվություն մատուցելուն: Ավելին, իմ համոզմամբ անցած տարի Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը լրատվամիջոցների հետ եղել է բավական արդյունավետ՝ անկախ այն հանգամանքից, թե որքանով են համընկել մեր դիրքորոշումներն ու կարծիքները: Ամեն դեպքում, միշտ հիշենք, որ մենք բոլորս ապրում ենք Երեւանում, ու հաստատ չկա մեկը, որ չսիրի Երեւանը, չուրախանա նրա հաջողություններով, չանհանգստանա նրա ապագայի համար:

Եվ այս տեսանկյունից ուզում եմ, որ բոլորս միավորենք ապագան ավելի լավը դարձնելու մեր ջանքերը, առավել եւս, որ մեզ իսկապես մեկ ընդհանուր նպատակ է միավորում` հարմարավետ, մաքուր, բարեկարգ ու ավելի լավը տեսնել մեր սիրելի քաղաքը: Եվ այս հարցում ես իսկապես ակնկալում  եմ կառուցողական սերտ համագործակցություն` ի դեմս ձեզ տեսնելով իսկապես շահագրգիռ, նաեւ օբյեկտիվ գործընկերների”- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մեկ անգամ եւս շնորհավորելով ներկաներին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նաեւ լրագրողների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ 2014թ.-ին էլ ավելի լավ արդյունքներ կարձանագրվեն Երեւանի զարգացման ծրագրերում:

Այնուհետ  քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է լրատվական դաշտի ներկայացուցիչների հետ: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ