27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այս գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն. դատախազը՝«Մեդիալաբ»-ի խմբագրի գործից

2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 132 դեպք, այն դեպքում երբ 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, դատախազն ասաց. «Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար 24-ժամյա աշխատանք է։ Մեզ համար շատ կարևոր է, որ այս պայքարը ունենա կանխարգելիչ նշանակություն, բայց դեռ այդպես չէ։ Եթե որևէ մեկի համար այլ անձանց օրինակը բավարար չէ, որ զերծ մնան այս դեպքերից, ապա տվյալ անձը ստիպված է լինելու իր մաշկի վրա զգալ իրավապահ մարմինների ներգործությունը»։

Խոսելով «Մեդիալաբ»-ի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ սպառնալիքների փաստի առթիվ հարուցված քրեական գործից՝ Արթուր Դավթյանը նշեց. «Դատախազը հսկողություն է իրականացնում։ Անձը կհրավիրվի, կտա ցուցմունքներ։ Այս գործով կիրականացվի օբյեկտիվ քննություն։ Մեզ մնում է կատարել պատշաճ քննություն իրականացնել ու պարզել մյուս հանգամանքները»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ