13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ցուցակով կփորձեն ճնշել»

 «Այս ցուցակում հայտնվելը չի ենթադրում կոնկրետ ու անմիջական գործողություն, չի նշանակում, որ նրանց ունեցվածքը սառեցվելու է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով ԱՄՆ ֆինանսների նախարարության Կրեմլյան ցանկումն հայազգի գործարարներ Սամվել Կարապետյանի և Դանիլ Խաչատուրովի ընդգրկվելուն: Ըստ Բադալյանի՝ այս պահին  սա ավելի շատ հոգեբանական, քան իրավական ազդեցություն ունեցող գործունեություն է:

Միաժամանակ նա նկատեց, որ հետագայում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ  նույն Սամվել Կարապետյանի վրա այդ ցուցակի միջոցով չեն փորձի ճնշումներ իրականացնել՝ ՀՀ ում տնտեսական կամ քաղաքական շահեր ստանալու համար: «Եթե մեխանիկորեն ես ընկնում այս ցուցակ, դա վտանգավոր չէ, բայց կոնկրետ այս պահի դրությամբ որևէ քաղաքական հետևանք ունենալ չի կարող, ՀՀ էներգետիկ համակարգի վրա ազդեցություն ունենալ էլ չի կարող: Թե վաղն ինչ կարող է լինել, դժվար է ասել, որովհետև որևէ մեկը որևէ բան  չի կարող երաշխավորել»:

Ամեն դեպքում նա շեշտեց, որ այս ցուցակն առաջին հերթին ՌԴ նախագահի ու նրա շրջապատի դեմ են:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ