26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռեյտինգային ցուցակների վերանայման անհրաժեշտություն այսօր չենք տեսնում. Շարմազանով

«Մենք հարգանքով ենք վերաբերվում և «Ելք»-ի, և «Ծառուկյան» դաշինքի, և մեր կոալիցիոն գործընկերոջ քաղաքական բոլոր կարծիքները, բայց կոնկրետ համամասնական բաց ցուցակների հետ կապված կարող ենք նշել, որ, այսպես ասած, ռեյտինգային ցուցակներն իրենց արդարացրել են: Բացի այդ կոալիցիոն գործընկեր չի նշանակում բոլոր հարցերում ունենալ նույն կարծիքը»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից արված հայտարարությանը, թե պետք է վերանայել ռեյտինգային ընտրակարգը:

Նա նշեց, որ ՀՀԿ-ի նպատակն է ժողովորդավարական համամասնական ընտրություն իրականացնել: «2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունները բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների կողմից հայտարարվել են ժողովրդավարական»,-ասաց ՀՀԿ խոսնակը: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ռեյտինգայինը պատճառ չի եղել որպես խոչընդոտ:

«Ավելին, իմ խորին համոզմամբ՝ այս տարածքային ցուցակներն ավելի ժողովրդավարական են, եթե համամասնական ցուցակն ամբողջությամբ որոշում է կուսակցական ղեկավար մարմինը, ապա տարածքային ցուցակների առկայությունը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին իրենք ընտրել, թե ում են ցանկանում տեսնել պառլամենտում »,-ասաց Է. Շարմազանովը: «Մենք ռեյտինգային ցուցակների վերանայման անհրաժեշտություն այսօր չենք տեսնում»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ