27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Նախագահի ինստիտուտի դերակատարությունն այս պրոցեսում գրեթե ֆորմալ բնույթ է կրում»

«Ներման մասին» նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ դատապարտյալին ներում շնորհելու գործընթացում ՀՀ նախագահի դերակատարությունը ձևական բնույթ է կրում, եթե վարչապետին հնարավորություն է տրվում միջնորդություն ներկայացնել։

«Դուք ուղղակի պետք է արձանագրեք, որ նախագահի ինստիտուտի դերակատարությունը այս պրոցեսում գրեթե ֆորմալ բնույթ է կրում։ Վարչապետի ներկայացրածը կասկածի տակ դնելու գործիքակազմ ունի՞ նախագահը, ինչի՞ հիման վրա կարող է կասկածի տակ դնել վարչապետի առաջարկությունը», – հարցրեց պատգամավորը։

Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ կասկածի տակ դնելու հնարավորություն չկա, որովհետև այս համակարգը ստեղծված է «ավելի նորմալ» օրենքներ գրելու համար։

Քրմոյանն ասաց, որ ինքն այդպես չի կարծում և հավելեց. «Ինչ արձանագրել է Սահմանադրությունը, այդպես էլ շարունակում ենք օրենքներում ֆիքսել»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ