27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Դուք Հայաստանը տանում եք դեպի սուպերվարչապետական, փակ համակարգի»

«Ներման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը դիմելով Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին՝ հարցրեց, թե ինչու են փորձում այս օրենքը ներկայացնել իրավական համակարգի պրոցեսուալ ռեֆորմ, երբ ակնհայտ քաղաքական «համակարգաստեղծ օրենքներից է: «Այն օրենքներից է, որ դուք Հայաստանը տանում եք դեպի սուպերվարչապետական, փակ, ոչ հրապարկային կառավարվող մի համակարգի, որտեղ վարչապետն ունենալու է շատ ավելի լայն լիազորություններ, քան նախորդ Սահմանադրությամբ ուներ նույնիսկ նախագահը:

Ինչո՞ւ եք բերում օրինակներ, որտեղ միապետություն են, օրինակ Բելգիան, որտեղ թագավարություն է, և գիտենք, թե արևմտյան պետություններում թագավորությունները ինչպիսի սիմվոլիկ և արարողակարգային է»,-ասաց նա:

Քրմոյանը նշեց, թե միայն Բելգիայի օրինակը չեն բերում, նաև Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի, որտեղ ևս համատեղլի մեխանիզմներ են: Փոխնախարարի խոսքով՝ Բելգիայում թագավորական է, բայց պետք է նաև իմանան, որ այնտեղ արարողակարգային դերը շատ ավելին է, քան ՀՀ-ում: Սուրեն Քրմոյանը Միրզոյանի քաղաքական հարցադրմանը իրավական լուծումներով փորձեց պատասխանեց: «Որոշումը եղել է բացառապես, թե որ մարմինը պետք է առաջարկություն տա, առաջարկության ձևերը արդեն Սահմանդրությունը կանխորոշել է: Այդուհանդերձ վարչապետի ընտրությունն իրավաբանորեն ամրագրել ենք, որտեղ պատիժը սահմանում ենք այլ պետական մարմիններ, միայն մասնագիտական կարծիքը բավարար չէ, որ ներման հարց լուծենք և պետք է հասարակության տարբեր շերտերը խորհդատվական մարմին լինի: Այսինքն՝ Սահմանդրության կամքը ամրագրել ենք օրենքով»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ