23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անկայուն Իրանը վտանգավոր է Ղարաբաղի համար. 168 Ժամ

«Օրերս Իրանում տեղի ունեցածն այնքան էական և աղմկահարույց իրադարձություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ հասարակության և ո՛չ էլ Իրանի իշխանության համար, որպեսզի այն որևէ կերպ անդրադառնա տարածաշրջանի կամ հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա: Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կայուն է, նույնն է: Սակայն նույն բացը կա նաև հայ-իրանական հարաբերություններում, ինչ Իրանի հասարակություն-իշխանություն հարաբերություններում, որոշ թերություններ են թույլ տրվում, որոշ աշխատանքներ կիսատ ու պակաս են արվում»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով Իրանում օրերս տեղի ունեցած բողոքի ակցիային և ձերբակալություններին:

Ըստ նրա՝ աշխատանքը պետք է երկրի ներսից սկսել, որպեսզի Իրանը ներքին առումով կայուն լինի արտաքին մարտահրավերների համար: «Դա պետք է ոչ միայն՝ Իրանին, այլև՝ տարածաշրջանին, Հայաստանի ու Իրանի հարաբերություններին, Ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ Իրանն ուշի ուշով հետևում է զարգացումներին Ղարաբաղում, փորձում է կայունացնող դեր ունենալ այդ կոնֆլիկտի հարցում, թեև Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները ժամանակ առ ժամանակ լարվում են: Այնուամենայնիվ, կայուն Իրանը բխում է նաև Հայաստանի շահերից»,- ասել է Սալամին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ