26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նահանջի ճանապարհ չկա». փաստաբանը մանրամասնում է

«Այս օրենքի ներմուծման անհրաժեշտությունը իսպառ բացակայում է :Ինձ համար անհասկանալի է, թե Արդարադատության նախարարությունը նման դրույթներ ամրագրելով դատավարական օրենսգրքի մեջ  ի՞նչ նպատակ է հետապնդում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով փաստաբանների գործադուլին՝ ընդդեմ դատավարական օրենսգրքի փոփոխությանը, ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նորիկյանը ընդգծում է, որ խոսքը գնում է բավականին լուրջ խնդրի մասին, քանի որ մենք գործ ունենք հասուն մարդկային զանգվածի հետ.«Խոսքը գնում է, թե դատախազների, թե փաստաբանների մասին:Եթե համարում ենք, որ ֆորմալ առումով դատախազները՝ չակերտավոր վտանգավոր չեն դատարանների համար, ապա հակադարձեմ և նշեմ, որ դա այդպես չէ: Փաստաբանները հրապարակայնացնում են իրավական դաշտի ապօրինությունները, որոնց հիման վրա հանգում են սխալ դատական ակտերի կայացմանը:Ես գտնում եմ, որ Արդարադատության նախարարության նախաձեռնած արշավը ոչ այլ ինչ է, քան իրավական սանձարձակություն, որը ոչ մի կապ չունի փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ: Դատական իշխանության ձեռքով փորձ է արվում կազմաքանդել փաստաբանական ինստիտուտը, որպիսի փաստաբաններին դարձնեն ավելի կառավարելի և վերահսկելի, ինչի արդյունքում տուժելու է արդարադատության պրոցեսը»,-մանրամասնեց փաստաբանը:

Փաստաբանը հայտնեց, որ այսօր և վաղը ինքը չի մասնակցել և չի մասնակցելու դատավարական պրոցեսներին: Եթե որոշում ընդունվի շարունակել բողոքի ակցիան ապա վստահաբար կմիանա գործընկերներին:

«Կան փաստաբաններ, որոնք իսկապես 100 հազար դրամ վճարելու խնդիր են ունենալու և կկանգնեն փաստի առջև: Կամ լիարժեք չպետք է ներկայացնեն իրենց վստահորդների շահերը, կամ գնան ռիսկի և հետագայում ընկնեն տարբեր դրամական պարտավորությունների մեջ: Իմ կարծիքով սա լավագույն ձեռագիրը չէ և Արդարադատության նախարարության հետ պետք է խոսել իրենց լեզվով: Եթե սա վերջնագիր է փաստաբանությամբ հանդեպ ապա պետք է իրենց հետ խոսել վերջնագրային լեզվով՝ օրենքը չպետք է անցնի և վերջ»,-հավաստեց Նորայր Նորիկյանը:

Նորիկյանը նկատեց, որ սա ընդհանուր փաստաբանական համայնքին ուղղված մարտահրավեր է: Նա փաստաբաններին կոչ է անում՝ մի կողմ դնել ներքին հակասությունները և տարակարծությունները և բոլորով միահամուռ մինչև վերջ պայքարել այդ մարտահրավերը չեզոքացնելու համար:

«Նահանջի ճանապարհ չկա»,-եզրափակեց փաստաբանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ