27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուկրաինայում կարող են փաստաբանին սպանել, գողանալ. ի՞նչ է սպասվում հայ փաստաբաններին/տեսանյութ/

Այսօր՝ փետրվարի 7-ին  Փաստաբանների պալատում մեկնարկեց փաստաբանների բողոքի ակցիան ընդդեմ դատական տուգանքի վերաբերյալ օրենսդրական փոփոխության: Փաստաբանները նշում են, որ որևէ հիմնավորում չկա օրենքի նախագծում, պարզապես փորձում են սահմանափակել փաստաբանական համայնքի ազատությունը:

«Փաստաբանությունը քաղաքացիական հասարակության ինստիտուտ է և պալատը այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է ունենում և ԱՊՀ և Եվրոպական երկրների փաստաբանների հետ: ԱՊՀ տարածքում մենք ամենահպարտ կեցվածքով փաստաբաններն ենք: Օրինակ՝ Ուկրաինայում կարող են փաստաբանին սպանել, գողանալ: Վրաստանում Սահակաշվիլու ժամանակով բազմաթիվ փաստաբաններ են կալանավորվել, իսկ մեր երկրում նման խնդիր չկար: Հիմա ուզում են մեր երկրի վարկանիշը մի կողմ դնենք ու գնանք մյուսների նման ընկճված կանգնենք»,- քննարկման ժամանակ նկատեց խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը:

Մեժլումյանը նշեց, որ դատական օրենսգրքի նոր փոփոխությունները անլուրջ վերաբերմունքի հետևանք են:

Կարեն Մեժլումյանը առաջարկեց ակցիան դարձնել եռօրյա:
Նշենք, որ ըստ առաջարկվող դրույքի՝ դատավորներին հնարավորություն է տրվելու փաստաբաններին նկատողություն անել, դուրս հրավիրել նիտերի դահլիճից, նաև տուգանել 100 հազար դրամի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ