27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այստեղ ողբերգություն չկա. «Ծառուկյան» դաշինքը դիմել է ՀՅԴ-ին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ առաջարկել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին միասին ներկայացնել ռեյտինգային ընտրակարգը բացառող նախագիծ: 
«Կտացվի՞ համատեղ նախագիծ ներկայացնել, կարծում եմ, որ դա կլինի քաղաքական կոնսենսուս, չի ստացվի՝ իրենք իրենց նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հաջորդ նիստում նորից կդնեն քննարկման»,- ասաց նա: 

Հարցին՝ ՀՅԴ-ի արածը երեսպաշտությո՞ւն չէր, երբ Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ համաձայնեց վարկանիշային ընտրակարգին, իսկ հիմա տրամաբանորեն հակառակի մասին են խոսում, Զոհրաբյանը պատասխանեց՝ հիշելով, որ իրենք էլ են ժամանակին կողմ եղել: Նա նշեց, որ ԸՕ-ի քննարկման ժամանակ քաղաքական ուժերը կոմպրոմիսի են գնացել: Պատգամավորերը հիշեցրեց, որ կառավարությունն` ի դեմս Դավիթ Հարությունյանի, քննարկումների ժամանակ հրաժարվում էր ներառել մի քանի կարևորագույն դրույթներ`ընտրացուցակների հրապարակում, տեղամասերում տեսանկարահանում, ուստի, իրենք համաձայնվեցին վարկանիշային ընտրակարգին:

«Բայց այստեղ ողբերգություն չկա: Ի վերջո, ցանկացած օրենք կիրարկման ժամանակ է ցույց տալիս իր դրական կամ բացասական կողմերը: Ապրիլյան ընտրությունները մեկ բանի մասին վկայեցին, որ տեղի չունեցան քաղաքական ընտրություններ: Եվ եթե մենք ուզում ենք, որ ընտրությունները լինեն քաղաքական, ապա վարկանիշային այս ընտրակարգը րոպե առաջ պետք է հանվի»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ