Ադրբեջանական կողմը երեկ ակտիվացել էր
Հունվարի 10-ին ՝ երեկ ,ադրբեջանական կողմը ցերեկը և երեկոյան խախտել է հրադադարի ռեժիմը: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ կրակ է արձակվել Բերդի, Կաթնաղբյուրի ուղղությամբ հիմնականում: Հայկական կողմը արժանի հակահարված է տվել, պատասխանել է հակառակորդ կողմին, և վերջինս դադարեցրել է:
Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց. ՛՛Փառք Աստծու, զոհեր, վիրավորներ չունենք՛՛: