05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչպես բարելավել ամուսնական կյանքը

Ինչպես բարելավել ձեր ամուսնական կյանքը

1. Ամեն ինչ սիրով ու աղոթքով արեք:

2. Իրար հետ աղոթեք, առավոտյան, երեկոյան, ճաշելիս ու հետո:

3. Հենց կռվեք, առաջին նպատակը լինի կրակը հանգցնելը:

4. Ներողություն խնդրեք:

5. Ներեք իրար:

6. Երբ դիմացինդ խոսում է, իսկապես լսիր նրան:

7. Խոսքիդ տերը եղիր:

8. Ընտանեկան գործերդ ուրախությամբ արա:

9. Լավ կլինի կանոնավոր ընտանեկան քննարկումներ ունենաք խնդիրների վերաբերյալ:

10. Փոքր բաներով մշտապես ուրախացրու քո ամուսնուն/կնոջը:

11. Նրանից իմացիր, թե նա որ դեպքերում է սիրված ու որ դեպքերում մենակ զգում:

12. Քաղցր բառեր օգտագործիր նրան դիմելիս:

13. Փորձիր կատարել նրա խնդրաքները (ոչ թէ ցանկությունները) որքան կարելի է արագ:

14. Երբ նա քեզ ընդհատում է, համբերի:

15. Երբ գործով տնից հեռու ես, կապ մեջ մնա նրա հետ:

16. Միշտ հիշեք ձեր ամուսնության օրը:

17. Նրան ամեն օր ասա, որ իրեն սիրում ես, դա շատ կարևոր է ու օգնում է:

18. Շնորհակալություն ասելիս արագ եղիր, քննադատելիս դանդաղ:

19. Մի ցանկացիր, որ նա ուրիշը լիներ: Ամեն մեկն էլ բնավորություն ունի, պիտի վարժվել:

20. Ասում են՝ օգտակար է ամեն սենյակում մի սրբապատկեր ունենալ, որպեսզի միշտ հիշեք, որ ձեր ամուսնության կենտրոնը Քրիստոսն է:

21. Աղոթեք միմյանց համար ամեն օր:

22. Քո գործը լինի ամեն ինչ անել նրա փրկության համար:

23. Միշտ հիշիր ընտանիքի սրբության ու պատվի մասին և Քրիստոսից ամեն օր խնդրիր, որ օգնի ձեզ սրբությամբ կատարել ամուսնության բարձր ու սուրբ կոչումը:

Քրիստոնեական խորհուրդներ

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ