29 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Աղմուկ կլինի. բանկին քցել են. Ժողովուրդ

«Հայբիզնեսբանկ»-ի շուրջ հերթական աղմուկն է բարձրանում: Ռաֆայել Հարությունյանը, լինելով կահույքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Կա­հույքի աշխարհ» ԱՊ ընկերության տնօ­րեն, վարկային միջոցներ ստանալու հա­մար դիմել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ: Նա ստացել է վարկը: Ավելի ուշ նշված գու­մարից մարվել 1340 հազար 291 ԱՄՆ դո­լար, իսկ մնացած մասը չի մարվել ինչի հետեւանքով բանկին պատճառվել է խոշոր չափի վնաս: Հարուցվել է քրեա­կան գործ, եւ Ռաֆայել Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտր­վել ստորագրությունը’ քաղաքից չհեռա­նալու մասին: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, ինչ բանկին «քցում են»: Բանկի նախկին կառավարիչ Արա Կիրակոսյանը եւս նման խնդրի առաջ էր կանգնել:

 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ